Երաժշտական Կենտրոն
ՀՀ, Երևան 0002, Կողբացու 36, +(374)12 700701, +(374)44 700701, info@sonatina.am

      

Մենք սոցիալական ցանցերում


Website search

Բաժանորդագրություն

Անուն*
Էլ. փոստ*

  Սեղմեք թարմացնելու համար



Մեր մասին



   Սոնատինա երաժշտական կենտրոնը հիմնադրվել է 2009թ.-ին:

Կենտրոնը զբաղվում է երաժշտական գործիքների, աքսեսուարների, գրենական պիտույքների ներկրմամբ և վաճառքով, սկսած աշակերտականից մինչև մասնագիտացված մոդելներ:

Սոնատինա մասնագիտացված երաժշտական կենտրոնի նպատակն է նպաստել ՀՀ երաժշտական արվեստի զարգացմանը:

   Մեր մասնագետները կատարում են բարձրակարգ աշխատանքներ, վերանորոգելով խորհրդային շրջանից մինչև մեր օրերը հասած դաշնամուրները և ռոյալները, ինչպես նաև կատարելով այդ գործիքների լարումն ու մասնագիտացված տեղափոխումը:

Կենտրոնում աշխատում են բարձրագույն երաժշտական կրթություն ունեցող մասնագետներ, ովքեր իրենց գործը կատարում են մեծ սիրով և նվիրումով: Մեր աշխատակիցները միշտ պատրաստ են մատուցել Ձեզ անվճար մասնագիտացված խորհրդատվություն:

   Կազմակերպության ապրանքների ցածր գներն ու բարձր որակը պայմանավորված են արտադրողի հետ անմիջական  կապից ու բանակցություններից, որոնքն ապահովում են նաև ապրանքների արագ և անվնաս մուտքը Հայաստան:

Ելնելով այսօրվա շուկայի պահանջներից, շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և ոլորտի բարձր իմացության՝ Սոնատինան կարճ ժամանակահատվածում դարձել է այնպիսի համաշխարհային բրենդներ արտադրող գործարանների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինճպիսիք են՝ Petrof (Չեխիա), Weinbach (Չեխիա), Amati (Չեխիա), RS Berkeley (ԱՄՆ), Sanchez Guitars (Իսպանիա), Larsen Strings (Դանիա), Thomastik Infeld (Ավստրիա), Pirastro (Գերմանիա), Vandoren (Ֆրանսիա), Orla (Իտալիա), Buffet Crampon (Ֆրանսիա), B&S (Գերմանիա), Aileen Music (Չինաստան): Կենտրոնը համագործաքցում է նաև Premier (Անգլիա), Jahn Pianoteile (Գերմանիա), Rumberger (Գերմանիա) և մի շարք այլ ընկերությունների հետ:

Կենտրոնում գործում է ապառիկ վաճառք, ինչպես նաև զեղչերի ճկուն համակարգ, և մշտական 5-20% զեղչ՝ երաժշտական հաստատությունների սաների համար:

 

Տեսականին իր մեջ ընդգրկում է՝

      ✓ Ռոյալներ և դաշնամուրներ

      ✓ Լարային, փողային, ժողովրդական, էլեկտրոնային նվագարաններ

      ✓ Հնչյունային սարքավորումներ

      ✓ Երաժշտական պարագաներ, հուշանվերներ և գրենական պիտույքներ